Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

TimeTurk-ը Վիգեն Սարգսյանի՝ Իրան այցը ներկայացրել է հայոց եռագույնով

TimeTurk-ը Վիգեն Սարգսյանի՝ Իրան այցը ներկայացրել է հայոց եռագույնով
01.02.2017 | 18:03

TimeTurk կայքն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի իրանյան այցին։ Թուրքական լրատվամիջոցն առանձնահատուկ նշել է, թե Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել Արցախի խնդրի հետ կապված Իրանի պահվածքից։

Ըստ կայքի՝ Իրանի պաշտպանության նախարարն էլ շեշտել է, թե Իրանը ցանկանում է Հայաստանի հետ զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորոտներում և պատրաստ է դրան։ Թուրքական լրատվամիջոցը լուրի գլխավոր նկար տեղադրել է ՀՀ դրոշը։

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ